Հավատում եմ, նախագահ Մակրոնի հետ ավարտին կհասցնենք Ժիսկար-Դեստենիի հետ սկսված զրույցը
Հավատում եմ, նախագահ Մակրոնի հետ ավարտին կհասցնենք Ժիսկար-Դեստենիի հետ սկսված զրույցը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախքան ֆրանսիացի գործընկերոջ, Էմանուել Մակրոնի հետ հանդիպումը հիշում է 70-ական թվականներին Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահի հետ զրույցը:

«70-ական թվականներին, երբ առաջին անգամ հանդիպեցի Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահին, որպես ֆրանսիացի դիվանագետ, քննարկվելիք հարցի փոխարեն սկսեցի զրուցել Վրաստանի մասին:

Վալերի Ժիսկար-Դեստենիից հետո Ֆրանսիան ունեցել է մի քանի նախագահ և նրանցից յուրաքանչյուրի հետ զրուցելիս Վրաստանի և Ֆրանսիայի հարաբերությունների խորացումը ինձ համար մշտապես եղել է կարևոր թեմա:

Սա իմ պատմական պարտականությունն է և այժմ, երբ արդեն այլ կարգավիճակով եմ հանդիպում նախագահ Մակրոնին, հավատում եմ, որ Ժիսկար-Դեստենիի հետ սկսված զրույցը կհասցնենք ավարտին:

Իմ այցը Ֆրանսիա մեկնարկելու է մեր սփյուռքի հետ հանդիպումով»,- նշված է Սալոմե Զուրաբիշվիլու հայտարարությունում, որը նա տարածում է «ֆեյսբուքի» պաշտոնական էջում: