Հավաստիացնում եմ, տասներրորդ գումարման խորհրդարանում ներկայացված կլինեն ընդդիմադիր կուսակցությունները, թե ով, սպասենք և կտեսնենք. Իրակլի Կոբախիձե
Հավաստիացնում եմ, տասներրորդ գումարման խորհրդարանում ներկայացված կլինեն ընդդիմադիր կուսակցությունները, թե ով, սպասենք և կտեսնենք. Իրակլի Կոբախիձե

Հավաստիացնում եմ, տասներրորդ գումարման խորհրդարանում ներկայացված կլինեն ընդդիմադիր կուսակցությունները, թե ով, սպասենք և կտեսնենք,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար, Իրակլի Կոբախիձեն:

Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, ընդդիմադիր կուսակցությունների որոշելունն է, կմասնակցեն թե ոչ առաջին նիստին:

«Չորս տարվա ընթացքում իններորդ գումարման խորհրդարանն իրականացրել է մի շարք հիմնարար բարեփոխումներ, ներառյալ սահմանադրական փոփոխությունները, ընտրական ու դատական ​​բարեփոխումները: Այն պայմաններում, երբ խորհրդարանը հիմնարար փոփոխություններ էր կատարում, եթե ընդհանուր առմամբ հաշվի առնենք ընդդիմության բոյկոտը, ապա մենք, բոյկոտի ռեժիմով աշխատել ենք մոտ երկու տարի: Ցավոք, այդպիսին է արմատական ​​ընդդիմության բնույթը և այն պետք է ավարտվի: Դա այն է, ինչի մասին ես խոսել եմ երեկվա ճեպազրույցում և դա պետք է ավարտենք: Մենք սովոր ենք ընդդիմության բոյկոտին: Ես չեմ կարող ասել, թե ովքեր կմասնակցեն առաջին նիստին, սակայն հավաստիացնում եմ ձեզ, որ ընդդիմադիր կուսակցությունները ներկայացված կլինեն տասներրորդ գումարման խորհրդարանում: Թե ով, սպասենք ու կտեսնենք»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: