Հատուկ գործողություն՝ «Բասիանի» և «Գալերի» ակումբներում (վիդեո)

Գիշերային ակումբներում իրավապահների կողմից անցկացված հատուկ գործողության ժամանակ ակումբի հյուրերի և ոստիկանության միջև տեղի է ունեցել բախում, որի ժամանակ վարչական ձևով ձերբակալել են մի քանի հոգու: Գոյություն ունեցող տեղեկությամբ, վարչական կանոնով ձերբակալվել է մոտ 20 անձ: Այդ թվում է «Սպիտակ աղմուկի շարժման» ներկայացուցիչ Բեքա Ծիքարիշվիլին: ՆԳՆ-ում ձերբակալվածների ճշգրիտ քանակի մասին դեռևս չեն խոսում:

«Բասիանի»-ի մոտ տեղի ունեցած առճակատման ժամանակ տուժել է Առաջին ալիքի հաղորդավարներից մեկը՝ Իրակլի Աբսանձեն:

Այս պահի դրությամբ, հատուկ գործողության դեմ բողոքելու համար քաղաքացիները հավաքվում են խորհրդարանի դիմաց:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, «Բասիանի»-ում և «Գալերի»-ում ձերբակալված է թմրանյութ իրացնող 8 անձ:

«Ներքին գործերի նախարարությունը 3 ամսվա ընթացքում Թբիլիսիի «Բասիանի»  և «Գալերիա» ակումբներում թմրանյութի իրացման փաստերը հայտնաբերելու համար իրականացնում է ինտենսիվ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ:

2012 թվականի մայիսի 12-ին նշված ակումբնըրում դատարանի որոշման հիման վրա անցկացվել են համապատասխան քննչական գործողություններ: Ձերբակալվել է թմրանյութ իրացնող 8 անձ»,- հայտարարում են ՆԳՆ-ում: