Հաստատված գիտեմ, թե երբ կստանանք «Ֆայզեր» պատվաստանյութը, սակայն հաշվի առնելով պայմանագրի պայմանները, ամսաթիվը չեմ կարող նշել. Էկատերինե Տիկարաձե
Հաստատված գիտեմ, թե երբ կստանանք «Ֆայզեր» պատվաստանյութը, սակայն հաշվի առնելով պայմանագրի պայմանները, ամսաթիվը չեմ կարող նշել. Էկատերինե Տիկարաձե

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեի հայտարարությամբ, պատրաստ են հուլիսից երկրում սկսել կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումների գործընթացը:

Խոսելով պատվաստանյութերի կենտրոնացման մասին, Տիկարաձեն ասել է, որ շաբաթվա վերջին Վրաստանը կստանա «Սինոֆարմ» և «Սոնովակ» պատվաստանյութերի միլիոն դեղաչափ:

Ըստ նրա, հայտնի է նաև այն ամսաթիվը, երբ Վրաստան կբերվի «Ֆայզեր» պատվաստանյութը, սակայն հաշվի առնելով պայմանագրի պայմանները, ինքը դեռ չի կարողացել հայտարարել դրա մասին:

«Ինչ վերաբերում է ամենաճանաչված պատվաստանյութերից մեկին՝ «Ֆայզերին», ապա մենք պայմանագրի պատճառով չենք կարող նշել առաքման ամսաթիվը, բայց մենք հաստատ գիտենք, թե երբ է «Ֆայզեր» պատվաստանյութը ժամանելու Վրաստան: Տրամադրվելու են փուլերով և հասանելի կլինեն մեր բոլոր քաղաքացիների համար: Հետևաբար, «Ֆայզեր»-ը նույնպես ներգրավված կլինի զանգվածային պատվաստումների գործընթացում», – հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն: