Հաշվի առնելով համավարակը, Հնդկաստանից Վրաստան մուտք գործած անձանց համար խստացվում են կանոնակարգերը
Հաշվի առնելով համավարակը, Հնդկաստանից Վրաստան մուտք գործած անձանց համար խստացվում են կանոնակարգերը

Վրաստան մուտք գործելու կանոնները խստացվել են Հնդկաստանից այցելող անձանց համար: Մասնավորապես, ըստ գործող կանոնի, ցանկացած անձ օտարերկրյա պետությունից (անկախ ազգությունից), ցանկացած տեսակի կովիդ-պատվաստման փաստաթուղթ (երկու դեղաչափ, իսկ Johnson & Johnson-ի դեպքում – մեկ դեղաչափ) ներկայացնելու դեպքում, ենթակա չէր սահմանափակումների: Ապրիլի 15-ից այս օրենքն այլևս չի տարածվի Հնդկաստանի քաղաքացիների վրա (անկախ ազգությունից), ովքեր, չնայած պատվաստումների ամբողջական կուրսին, կենթարկվեն  մինչ Վրաստան այցելությունը 72 ժամ շուտ «Փի Սի Ար» թեստի բացասական պատասխանի ներկայացման և հետագայում սահմանը հատելուց երեք օրվա ընթացքում (72 ժամ) հարկադիր ինքնամեկուսացման և 3-րդ օրը սեփական հաշվին «Փի Սի Ար» հետազոտության:

Այս մասին նշված է №169 բանաձևում, համաձայն որի, փոփոխություններ են մտցվում «Մեկուսացման և կարանտինի կարգը հաստատելու մասին» Վրաստանի կառավարության 2020 թվականի մայիսի 23-ի №322 բանաձևում: Բանաձևը հրապարակվել է «Օրենսդրական Մացնեում»:

Հրամանագրի համաձայն, Հնդկաստանի Հանրապետությունից ժամանող ուսանողները Վրաստան կմտնեն միայն չարտերային չվերթներով: Հնդկաստանի Հանրապետությունից Վրաստան չարտերային չվերթ կատարելիս ավիափոխադրող ընկերությանը պետք է տեղում ստուգի փաստաթղթերը:

Վերջին շրջանում Հնդկաստանում համավարակային իրավիճակը վատթարանում է. Մեկ գիշերվա ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակվել է 184 372 մարդ, ինչը վարակի օրական ռեկորդային բարձր ցուցանիշ է ամբողջ աշխարհում: Վերջին 24 ժամվա ընթացքում Հնդկաստանում մահացել է 1 027 վարակված: Համավարակի տարածումից առ այսօր, Հնդկաստանում գրանցվել է «կովիդ 19»-ի 13.9 միլիոն դեպք: Այս ցուցանիշով երկիրը աշխարհում երկրորդ տեղում է Միացյալ Նահանգներից հետո: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 172 085: Վերջին շաբաթվա ընթացքում Հնդկաստանում կորոնավիրուսային վարակի օրական մակարդակը գերազանցել է 100 000-ը: Համավարակի բարդությունների պատճառով հնդկական Մահարաշտրա նահանգում կարանտին է հայտարարվել: