Հասարակությունն իրավունք ունի տեսնել նամակը, որի մասին խոսել է Մամուկա Խազարաձեն. Թամար Չուգոշվիլի
Հասարակությունն իրավունք ունի տեսնել նամակը, որի մասին խոսել է Մամուկա Խազարաձեն. Թամար Չուգոշվիլի

Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Թամար Չուգոշվիլին համարում է, որ հասարակությունն իրավունք ունի տեսնել նամակը, որի մասին երեկ խոսել է Մամուկա Խազարաձեն:

«Երեկ, խորհրդարանական ամբիոնից արվեցին շատ լուրջ մեղադրանքներ: Ինձ համար շփոթըցնող էր տեղեկություն, քանի որ տարբեր աղբյուրներից այս հարցի շուրջ լսում եմ տարբեր տիպի մեկնաբանություններ և տեղեկություն: Ուստի, կարևոր է իմանալ, թե ինչ նամակի մասին է խոսքը»,- հայտարարել է Թամար Չուգոշվիլին:

Նրա խոսքով, իրականում, հայտնի չէ, թե դա ինչ նամակ է, երբ է գրվել, ընդհանրապես գոյություն ունի, չունի, ով է գրել, երբ և այլն:

«ԹիԲիՍի բանկի» հիմնադիր Մամուկա Խազարաձեն խորհրդարանի ֆինանսաբյուջետային կոմիտեի նիստին հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ, բարձրպաշտոնյաներից մեկից ստացել էր նամակ, որտեղ խոսվում էր իր հեղինակության ոչնչացման մասին: Այս հարցը մեկնաբանելիս պատգամավոր Իրմա Նադիրաշվիլիի հարցին պատասխանելու ժամանակ, Խազարաձեն հայտարարել է, որ սպառնալիքի նամակը ստացել էր Գիորգի Գախարիայից: