Հասարակությանը խնդրում եմ, Դավիթ Գարեջիի հարցը շատ նուրբ է և դրան պետք է մոտենալ առանձնահատուկ զգուշությամբ. Դավիթ Զալկալիանի
Հասարակությանը խնդրում եմ, Դավիթ Գարեջիի հարցը շատ նուրբ է և դրան պետք է մոտենալ առանձնահատուկ զգուշությամբ. Դավիթ Զալկալիանի

Վստահ եմ, որ մենք բոլորս, ինչպես վրացական, այնպես էլ ադրբեջանական կողմը, Դավիթ Գարեջիի հարցով կհասնենք նրան, որ  հարցը կլուծվի երկու կողմերին ընդունելի ձևով»,- այս հայտարարությունը Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին արել է կառավարության նիստի ավարտից հետո:

Ինչպես նշել է Դավիթ Զալկալիանին, երեկ կայացած հանդիպմանը  Վրաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը  քննարկել են Դավիթ Գարեջիի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Ինչպես հանդիպման ժամանակ նշել է նախագահ Ալիևը, Վրաստանն ու Ադրբեջանը կապված են ընդհանուր պատմությամբ, աշխարհագրությամբ և սրանք այն ուղղություններն են, որոնք մեզ կապում են այլ ոչ թե առանձնացնում: Չափազանց կարևոր է, որ ցանկացած վեճ, որը ծագում է երկու երկրների միջև, երկու ռազմավարական գործընկերների միջև, լուծվի մեր ռազմավարական շահերից ելնելով: Հատկապես ուզում եմ շեշտել Վրաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը և այդ հանդիպմանը քննարկված հարցերը: Մենք Ադրբեջանից վերադարձել ենք զգալի արդյունքներով», – հայտարարել է Դավիթ Զալկալիանին:

Նրա խոսքով, վաղվանից Դավիթ Գարեջի վանական համալիրի եկեղեցի-վանքերը բաց կլինեն հոգևորականների համար:

Փոխնախարարի խոսքով, այս հարցով ստեղծված հանձնաժողովի առաջին աշխատանքային հանդիպումը կայացել է Բաքվում և կա պատրաստակամություն, որ արդեն ադրբեջանցի գործընկերները այցելեն Վրաստան և շարունակեն աշխատանքը: