Հասան Ռոհանին ուկրաինական ինքնաթիռի խոցման փաստը անվանել է «աններելի սխալ»
Հասան Ռոհանին ուկրաինական ինքնաթիռի խոցման փաստը անվանել է «աններելի սխալ»

Իրանը պատժելու է բոլոր այն անձանց, ովքեր պատասխանատու են ուկրաինական ավիաուղիների ուղևորատար ինքնաթիռի կործանման համար,- «Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ, այս մասին հեռուստատեսային ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Նրա խոսքով, այս ողբերգական դեպքը հետաքննվելու է: Հասան Ռոհանին ուկրաինական ինքնաթիռի խոցման փաստը անվանել է «աններելի սխալ»:

«Դա աններելի սխալ էր: Միայն մեկ անձ ինքնաթիռի վթարի համար պատասխանատու չի կարող լինել: Իրանական զինուժի կողմից սխալը ճանաչելը, առաջին լավ քայլն էր: Մենք պետք է ժողովրդին համոզենք, որ դա այլևս տեղի չի ունենա»,- ասել է Իրանի նախագահը:

Հասան Ռոհանիի հայտարարությամբ, նրա կառավարությունը հաշվետու է իրանցիների և այլ ազգերի առջև, որոնց ներկայացուցիչները զոհվել են ինքնաթիռի վթարի արդյունքում:

Իրանցի զինվորականները ուկրաինական ավիաուղիների ինքնաթիռի խոցելու փաստը խոստովանել են հունվարի 11-ին: Թեհրանի միջազգային օդանավակայանի մոտակայքում ուկրաինական ավիաուղիներ ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռը կործանվել է հունվարի 8-ին, ինչի հետևանքով զոհվել է 176 մարդ: