Հարսանիքը, որը տեղի է ունեցել Թբիլիսիում, ստեղծել է հինգ նոր կլաստեր, այս վայրերում սպասում ենք վարակման դեպքերի աճ. Գիորգի Գախարիա
Հարսանիքը, որը տեղի է ունեցել Թբիլիսիում, ստեղծել է հինգ նոր կլաստեր, այս վայրերում սպասում ենք վարակման դեպքերի աճ. Գիորգի Գախարիա

Հարսանիքը, որը տեղի է ունեցել Թբիլիսիում, չեմ նշի, թե որ ռեստորանում, ստեղծել հինգ լրացուցիչ կլաստեր,- այս մասին Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան հայտարարել է կառավարության նիստում:

Ըստ նրա, այդ պատճառով կառավարության որոշման մեջ փոփոխություն է կատարվել, որով արգելվում է ավելի քան 10 մարդու մասնակցությամբ նման ծիսական միջոցառումների անցկացում:

«Ինչ վերաբերում է ծիսական միջոցառումներին, ցավոք լսում ենք, որ դա առաջացրել է որոշակի անհանգստություն և հնարավոր է մեր քաղաքացիների մոտ առաջացրել է ագրեսիա, սակայն ուշագրավ օրինակ է Թբիլիսիում անցկացված հարսանիքներից մեկն է: Չեմ նշի, թե որ ռեստորանում էր դա, սակայն կասեմ, որ այն առաջացրել է հինգ նոր կլաստեր: Մեկը Ցագերիում, որն աճող է, մեկը Քութաիսիում, մեկը Զուգդիդիում և այլն: Այս կետերում սպասում ենք վարակման դեպքերի աճ և դրա հիմնական տարածով միջոցառումը ցավոք հարսանիքն էր:

Մենք ստիպված էինք, որ նման ծիսական միջոցառումների արգելման կարգում մտցնեինք փոփոխություններ, որի համաձայն արգելվելու է ցանկացած միջոցառում, ավելի քան 10 մարդու մասնակցությամբ»,- ասել է Գիորգի Գախարիան:

Թողնել մեկնաբանություն