Հարձակվողը «Սաքարթվելոս բանկի» շենքը ենթադրաբար լքել է երեք պատանդների հետ միասին
Հարձակվողը «Սաքարթվելոս բանկի» շենքը ենթադրաբար լքել է երեք պատանդների հետ միասին

Նռնակով զինված հարձակվողը Զուգդիդում, «Սաքարթվելոս բանկի» շենքը ենթադրաբար լքել է երեք պատանդների հետ միասին: Ինչպես երևում է լրատվամիջոցներում տարածված կադրերում, հարձակվողը ոստիկանական մեքենայով հեռացել է անհայտ ուղղությամբ: Երեք պատանդներն եղել են ձեռնաշղթաներով:

Զուգդիդում, «Սաքարթվելոս բանկի» շենք էր ներխուժել զինված տղամարդ և պատանդներ վերցրել: Հարձակվողը ունեցել է մոտ 20 պատանդ:

Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել 179-րդ, 236-րդ և 144-րդ հոդվածներով, որը ենթադրում է՝ ավազակություն, զենքի ապօրինի գնում-պահում-կրում և պատանդներ վերցնել:

Թողնել մեկնաբանություն