Հարցվածների մեծամասնությունը գտնում է, որ Վրաստանի կառավարությունը «կովիդ 19»-ի կանխարգելման համար կատարել են համարժեք և ժամանակին քայլեր
Հարցվածների մեծամասնությունը գտնում է, որ Վրաստանի կառավարությունը «կովիդ 19»-ի կանխարգելման համար կատարել են համարժեք և ժամանակին քայլեր

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը և Վրաստանի գրասենյակը իրականացրել են համատեղ հետազոտություն: Հետազոտության առցանց շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր:

Հետազոտությունը վերաբերում էր՝ կորոնավիրուսի վերաբերյալ Վրաստանի բնակչության գիտելիքների, ռիսկերի ընկալմանը, կանխարգելիչ վարքին և վստահության ուսումնասիրությանը:

Արդյունքների համաձայն, հարցվածների 76-84 տոկոսը գտնում է, որ Վրաստանի կառավարությունը «կովիդ 19»-ի դեմ ձեռնարկել է համարժեք քայլեր և գործել է ժամանակին:

Ավելի քան 90 տոկոսը քաջատեղյակ է վարակի ախտանիշներին և նրա փոխանցման եղանակների մասին, նույնքանն էլ գիտեն պաշտպանիչ միջոցների մասին:

Մոտ 55 տոկոսը կարծում է, որ վարակման հավանականությունը ցածր է: Հետազոտությունը ցույց է տալիս, որ գյուղի բնակչությունը ի տարբերությամբ քաղաքի բնակիչների «կովիդ 19»-ի մասին ավելի քիչ տեղեկացված են և նրանց դիրքորոշումը վարակի հանդեպ նվազ լուրջ է:

Հեռախոսային հարցումն անցկացվել է ապրիլի 21-ից մայիսի 15-ը, երեք փուլով, մեկ շաբաթյա ընդմիջումներով և ընդգրկել է երկրի բոլոր մարզերը:

Հետազոտությունը կատարվել է առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի, Եվրամիության և Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ: