Հարավկորեացիների 4-րդ ոսկին. Շորթթրեք (տեսանյութ)

Կանինում, կանանց միջև 3000 մետրի վրա շորթթրեքի ոսկե մեդալի է արժանացել կորեական քառյակը՝ Սուհե Շհին, Մինջոնգ Չոին, Յեջին Կիմը և Ալանգ Կիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել են Իտալիայի ներկայացուցիչները: Հատկանշական է, որ այս անվանակարգում Կորեան ոսկե մեդալ է նվաճել նաև Սոչիի օլիմպիական խաղերին:

Երրորդը Չինաստանն էր, իսկ չորրորդ տեղը զբաղեցրել է Կանադան, սակայն մրցավարների որոշմամբ այդ հավաքականները մնացել են առանց մեդալի և բրոնզե մեդալը փոխանցվել է Հոլանդիային:

Նշենք, որ տանտերերի համար սա արդեն չորրորդ ոսկին է:

 

Օլիմպիադայի ռեպորտաժները հնարավոր է դիտել հետևյալ հղումներով – Առաջին ալիք / Երկրորդ ալիք (միայն Վրաստանի տարածքում):