Հարավային Սուդանում ինքնաթիռի կործանման հետևանով 21 մարդ է զոհվել
Հարավային Սուդանում ինքնաթիռի կործանման հետևանով 21 մարդ է զոհվել

Հարավային Սուդանում ինքնաթիռի կործանման հետևանքով 21 մարդ է զոհվել: «Ասոշիեյթեդ պրեսի» տվյալներով, ուղևորատար ինքնաթիռը թռչում էր Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայից: Փոքր չափսի ինքնաթիռը հաշվառված էր 19 ուղևորի համար: Սակայն քանի մարդ էր գտնվում աղետի ժամանակ ինքնաթիռի մեջ դեռևս անհայտ է:

Տարածվում է լուր, որ աղետից փրկվել է երկու տղամարդ և մեկ երեխա: Ռոյտերի փոխանցմամբ փրկվածների միջև իտալացի բժիշկ է, որը Հարավային Սուդանում էր գտնվում մարդասիրական առաքելությամբ: Այս պահին նա գտնվում է հիվանդանոցում: