Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2931-ի
Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2931-ի

Հարավային Կորեայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվել է 594 մարդ: Սա այս երկրի համար ռեկորդային ցուցանիշ է: Վարակի տարածումից մինչ օրս, Հարավային Կորեայում 2931 մարդ ստացել է կորոնավիրուսի ախտորոշում: Զոհվել է 16 մարդ:

Կորոնավիրուսի երկու նոր դեպք է գրանցվել նաև ԱՄՆ-ում, մասնավորապես Քալիֆոռնիա և Օրեգանո նահանգներում:

ԱՄՆ-ում վիրուսի տարածումից մինչ օրս կորոնավիրուսով վարակվել է 59 մարդ:

Այժմ, կորոնավիրուսը տարածված է աշխարհի ավելի քան 50 երկրներում: Վարակիրների թիվը գերազանցում է 83 000-ը: