Հարավային Կորեայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 15 նոր դեպք
Հարավային Կորեայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 15 նոր դեպք

Հարավային Կորեայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 15 նոր դեպք: Այսպիսով, Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 46-ի:

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 2 հազարը: Պաշտոնական տվյալներով, վերջին 24 ժամում մահացել է 136 մարդ: Ինչ վերաբերում է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերին, վերջին 24 ժամվա ընթացքում նրանց թիվը հավասար է 1749-ի: Ընդհանուր, վարակված է ավելի քան 72 հազար մարդ:

Հայտնի է նաև, որ Չինաստանի սահմաններից դուրս, 12 երկրներում գրանցվել է կորոնավիրուսի 92 դեպք: