Հարավային Կորեայում գրանցվել է կորոնավիրուսի 334 նոր դեպք
Հարավային Կորեայում գրանցվել է կորոնավիրուսի 334 նոր դեպք

Հարավային Կորեայում գրանցվել է կորոնավիրուսի 334 նոր դեպք: Երկրում վարակվածների ընդհանուր քանակը կազմում է 1595: Տեղեկությունը տարածում է երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման կենտրոնը:

Գերատեսչության տեղեկությամբ, կորոնավիրուսից զոհվել է 12 մարդ:

Վարակակիրների մեծ մասը՝ 307 դեպք գրանցվել է Տեգու քաղաքում: Սեուլ մայրաքաղաքում գրանցվել է վեց դեպք: