Հարավային Կորեայի նախագահը ժամանել է Փհենյան
Հարավային Կորեայի նախագահը ժամանել է Փհենյան

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ժամանել է Փհենյան: Օդանավակայանում նրան դիմավորել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը:

Սա Հյուսիսային և Հարավային Կորեայի նախագահների արդեն երրորդ գագաթնաժողովն է: Երկու Կորեաների հանդիպման գլխավոր թեման է լինելու թերակղզու միջուկային զինաթափումը: Բացի այդ, գագաթնաժողովի շրջանակներում առաջնորդները շոշափելու են միջկորեական հարաբերությունների բարելավմանը և զարգացմանը, ինչպես նաև ռազմական լարվածության նվազեցմանը վերաբերող հարցեր: