Հարավային Կորեայի նախագահը հնարավոր է այցելի Փհենյան
Հարավային Կորեայի նախագահը հնարավոր է այցելի Փհենյան

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հնարավոր է այցելի Փհենյան, եթե դրա համար «պայմաններ ստեղծվեն»։

«Եկեք հասնենք դրան՝ ապագայում ստեղծելով անհրաժեշտ պայմանները»,- ասել է հարավկորեացի նախագահը։

Հիշեցնենք, որ վերջին մեկ տարում իրավիճակը Կորեական թերակղզում խիստ լարված է:

Փհենյանն արագ տեմպերով զարգացնում է միջուկային ծրագիրը՝ սպառնալով ոչ միայն տարածաշրջանային հարևաններին, այլև՝ Միացյալ Նահանգներին: