Հարավային Կորեան համաձայնել է ամերիկացի զինվորականների ծախսերի մեծացմանը
Հարավային Կորեան համաձայնել է ամերիկացի զինվորականների ծախսերի մեծացմանը

Հարավային Կորեան համաձայնել է ամերիկացի զինվորականների ծախսերի մեծացմանը:

Սեուլի և Վաշինգտոնի միջև ձևակերպված համաձայնագրի համաձայն, Հարավային Կորեան թերակղզում գտնվող 28 հազար ամերիկացի զինվորականի 2019 թվականի ծախսերը ավելացնելու է 8,2 տոկոսով: Փոփոխությունները ուժի մեջ են մտել Հարավային Կորեայի խորհրդարանում վավերացումից հետո:

Այս որոշումը կապված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պահանջի հետ: հարավային Կորեան երկար տարիներ փորձում է այդ ծասերը կիսվել երկու երկրների միջև:

2018 թվականի հունիսի 12-ին, Սինգապուրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ եթե Սեուլը կշարունակեր այդ ուղղությամբ բանակցությունները, ապա Վաշինգտոնը այլևս չէր անց կացնի թանկարժեք զորավարժություններ: Վաշինգտոնի պահանջի հիման վրա, հարավային Կորեան բոլոր ծախսերը վերցրել է իր վրա: Նշենք, որ ամերիկացի զինվորականները Կորեայի թերակղզում գտնվում են 1950 թվականից հետո: