Հարավային կիսագնդում տեղի է ունեցել արևի ամբողջական խավարում (ֆոտոշարք)
Հարավային կիսագնդում տեղի է ունեցել արևի ամբողջական խավարում (ֆոտոշարք)

Հուլիսի 2-ին Խաղաղ օվկիանոսի հարավային մասում և Հարավային Ամերիկայում տեղի է ունեցել արևի խավարում:

Չիլիի և Արգենտինայի որոշ մասում բնակչությունը դարձել է արևի ամբողջական խավարման ականատեսը, այսինքն լուսինն ամբողջությամբ արգելափակել է արևի լուսը:

Խավարումը ամենաերկարը տևել է 4 րոպե և 32,8 վայրկյան՝ Գալապագոսյան կղզիներից 2600 կմ հեռավորության վրա:

Չնայած նրան, որ արևի խավարումը տարվա ընթացքում լինում է մի քանի անգամ, ամբողջական խավարումը հազվադեպ է: Հաջորդ նման իրադարձությունը տեղի է ունենալու 2020 թվականի դեկտեմբերի 14-ին, կրկին Չիլիի և Արգենտինայի տարածքներում

Աշխարհի տարածաշրջանները, որտեղ 2019-2040 թվականներին տեղի կունենա արևի ամբողջական խավարում: