Հարավային Կարոլինայում գնացքի վթարը հավանաբար տեղի է ունեցել  գնացքներից մեկի սխալ մաներվի պատճառով
Հարավային Կարոլինայում գնացքի վթարը հավանաբար տեղի է ունեցել գնացքներից մեկի սխալ մաներվի պատճառով

ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգում Amtrak ընկերությանը պատկանող ուղևորատար գնացքի վթարի կապակցությամբ հայտարարություն է արել, ազգային տրանսպորտային անվտանգության հոգաբարձական խորհրդի նախագահը: Նրա խոսքերով բախումը, որին զոհ են գնացել ընկերության երկու աշխատակիցներ և վիրավորվել 116-ը, տեղի է ունեցել գնացքի սխալ մանեվրի պատճառով: Չնայած դրան վերջնական պատճառը հայտնի կդառնա փորձաքննությունից հետո:

Նշենք, որ Amtrak-ի ուղևորատար գնացքը CSX ընկերությանը պատկանող բեռնատար գնացքին բախվել է երեկ երեկոյան, որի պատճառով մահացել է երկու մարդ:

Նշենք, որ սա Amtrak-ի գնացքների վթարի առաջին դեպքը չէ, 2017 թ. դեկտեմբերին Վաշինգտոնի մոտակայքում տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել էր երեք մարդ: Իսկ այս տարվա հունվարի վերջին, Amtrak-ի գնացքը, որը Վիրջինիայի նահանգ էր տեղափոխում հանրապետական կոնգրեսականներին բախվել էր աղբ տեղափոխող գնացքին, այն ժամանակ զոհվել էր մեկ մարդ: