Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում ավտոճանապարհային պատահարի զոհ է դարձել 27 մարդ
Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում ավտոճանապարհային պատահարի զոհ է դարձել 27 մարդ

Հարավային Աֆրիկային Հանրապետությունում ավտոճանապարհային պատահարի զոհ է դարձել 27 մարդ, տուժել են մի քանիսը:

Տեղի ԶԼՄ-ների տեղեկությամբ, զոհվածների թվում են նաև անչափահասներ: Ողբերգությունը տեղի է ունեցել Լիմպոպոյի նահանգում, գլխավոր ավտոմայրուղու վրա:

Ոստիկանության տեղի վարչության տվյալներով, բեռնատար ավտոմեքենայի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և անցել երթևեկելի գոտու հակառակ կողմ:

Արդյունքում, բեռնատար ավտոմեքենան բախվել է այլ մեքենաների: Այդ թվում նաև ուղևորատար միկրոավտոբուսի: