Հանրային ռեեստրը Ռուսթավի 2֊ի տնօրենի պաշտոնում գրանցել է  Պաատա Սալիային
Հանրային ռեեստրը Ռուսթավի 2֊ի տնօրենի պաշտոնում գրանցել է Պաատա Սալիային

Նիկա Գվարամիան այլևս չի զբաղեցնում Ռուսթավի 2 հեռուստատեսության տնօրենի պաշտոնը։ Հանրային ռեեստրը հեռուստատեսության տնօրենի պաշտոնում գրանցել է Քիբար Խալվաշի փաստաբան, Պաատա Սալիային։

Ստրասբուրգի դատարանի որոշումից հետո, Քիբար Խալվաշի փաստաբան, Պաատա Սալիան հանրային ռեեստրին է ներկայացրել Վրաստանի գերագույն դատարանի որոշումը և պահանջել դրա կատարումը։

Ռեեստրը դատարանի որոշման հիման վրա հեռուստատեսության 60 տոկոս մասը գրանցել է Քիբար Խալվաշի, իսկ 40 տոկոս մասը Պանորամա ընկերության վրա։