Հանրային հեռարձակողի վերացման մասին հայտարարությունները հնարավոր է ընկալվեն որպես անկախ մամուլի վրա հարձակում, այդ թվում լրագրողներին վախեցնելու փորձ. Թինաթին Բերձենիշվիլի
Հանրային հեռարձակողի վերացման մասին հայտարարությունները հնարավոր է ընկալվեն որպես անկախ մամուլի վրա հարձակում, այդ թվում լրագրողներին վախեցնելու փորձ. Թինաթին Բերձենիշվիլի

Հանրային հեռարձակողը կանի ամեն բան, որ հաշվետու լինի ոչ թե քաղաքական կուսակցությունների, այլ հասարակության առջև,- այսպես է արձագանքել Վրաստանի առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին, հանրային հեռարձակողի վերացման մասին ընդդիմության որոշ ներկայացուցիչների հայտարարությանը:

«Ցավալի է, որ հանրային հեռարձակողը ստիպված է մեկնաբանել քաղաքական գործիչների հայտարարությունները: Հանրային հեռարձակողը ճանաչված է և հանդիսանում է երկրի ժողովրդավարության հիմնաքարը: Սա եվրոպական մոդել է: Մենք հավակնություն ունենք, որ ընտրությունները լուսաբանենք անկողմնակալ, հավասարակշռված և ամենակարևորը, բազմակարծիք ձևով, ուստի քաղաքական գործիչների նման հայտարարությունները վնասում են լրատվամիջոցին և կարծում եմ, դա վնասում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքները: Այնպես որ, ես շատ զգույշ կլինեի քաղաքական գործիչների հայտարարությունները մեկնաբանելիս և նրանց հորդորել զերծ մնալ նախընտրական շրջանում նմանատիպ հարձակումներից: Սա կարող է ընկալվել որպես հարձակում անկախ լրատվամիջոցների վրա, ներառյալ լրագրողներին վախեցնելու փորձ:

Ես կցանկանայի խնդրել բոլոր միջազգային կազմակերպություններին հետևել գործընթացին և թույլ չտալ, որ որևէ քաղաքական ուժ փորձի խարխլել եվրոպական հիմնական արժեքը, ժողովրդավարական հիմնարար սկզբունքները: Հանրային հեռարձակողը ամեն ինչ կանի, որ հաշվետու լինի ոչ թե քաղաքական կուսակցությունների, այլ հասարակությանը: Սա եվրոպական մոդել է, ժողովրդավարության հիմնաքար, և մենք բոլորս պետք է հարգենք դա»,- ասել է Թինաթին Բերձենիշվիլին:

Թողնել մեկնաբանություն