Հանրային հեռարձակողի գործադիր խորհրդի պատասխանը՝ Վրաստանի նախագահի առաջարկին
Հանրային հեռարձակողի գործադիր խորհրդի պատասխանը՝ Վրաստանի նախագահի առաջարկին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ցանկություն է հայտնել, որ «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխությունների կապակցությամբ հանդիպի այս հարցում շահագրգռված կողմերի ներկայացուցիչներին:

Հանրային հեռարձակողի գործադիր խորհուրդը պատրաստ է, անձամբ հանդիպել նախագահին և մանրամասն մեկնաբանել հեռարձակողի դիրքորոշումը և փաստարկները, որպեսզի Գիորգի Մարգվելաշվիլին լիովին տեղեկացված լինի օրենսդրական փոփոխությունների բովանակության ևնշանակության մասին:

Օրինագծի պատրաստման և խորհրդարանական քննարկման ժամանակաշրջանում մենք մշտապես հանդիպում էին բոլոր շահագրգիռ կողմերին և բացատրում մեր դիրքորոշում: Միայն ողջունում ենք, որ նախագահը հետաքրքրվել է Հանրային հեռարձակողով և պատրաստ ենք նրա հետ զրուցել մեր խնդիրների, մարտահրավերների, Հանրային հեռարձակողի հզորացման ուղիների մասին: Միայն այսպիսի հանդիպումից հետո, եթե պարոն նախագահը կունենա հարցեր օրենսդրական փոփոխությունների առնչությամբ, պատրաստ ենք խոսել հանդիպման այլ ձևաչափի մասին:

Իսկ մինչ այն, ցանկացած խառը ձևաչափի մասնակցություն մեզ համար անընդնունելի է, քանի որ, մեր կարծիքով, այդպիսի ձևաչափը չի տալիս հարցը պարզելու իրական հնարավորություն:

 

«Հեռարձակման մասին» օրենքում փոփոխությունների մասին շահագրգիռ կողմերի հետ Վրաստանի նախագահի հանդիպման պատրաստակամության մասին էր այսօր հայտարարել նախագահի խորհրդարանական քարտուղար Անա Դոլիձեն: