Հանրային հեռարձակողը սկսում է նոր նախագիծ՝ հաջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց
Հանրային հեռարձակողը սկսում է նոր նախագիծ՝ հաջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց

Հանրային հեռարձակողը սկսում է նոր նախագիծ`հաջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց: Այդ կապակցությամբ այսօր Վրաստանի Առաջին ալիքում տեղի ունեցավ մամուլի ասուլիս: Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին և նախագծի անդամները մամուլի ասուլիս հրավիրեցին:

Ինչպես ասվեց ասուլիսում, կստեղծվի մեդիա ուղեցույց, որը ներառում է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուսաբանման, հաղորդակցության և վարքի ուղեցույց: Փաստաթուղթը հիմնված կլինի հետազոտության, մասնագիտական ​​գրականության և միջազգային լավագույն փորձի վրա: Ուղեցույցի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերին:

«Կարծում եմ, որ սա ամենակարևոր նախագծերից մեկն է, որը Հանրային հեռարձակողը սկսում է և իր առաքելության մի մասն է: Այս նախագիծը պետք է օգնի հաշմանդամություն ունեցող անձանց, ստեղծել ուղեցույց ամբողջ հասարակությանն օգնելու համար, ուղեցույց, որն առավելապես կենտրոնացած կլինի լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա: Դա կլինի փաստաթուղթ, որը հիմնված է միջազգային պրակտիկայի և փորձի վրա, որը կստեղծվի մասնագետների կողմից: Հուսով ենք, որ ուղեցույցի մի մասը պատրաստ կլինի մինչ սեպտեմբեր:

Մենք նախատեսել ենք դասընթացներ լրագրողների, օպերատորների և պրոդյուսերների համար, ովքեր գործնական աշխատանքներ են անցնելու ուղեցույցից օգտվելու վերաբերյալ: Դասընթացները կանցկացնեն հաշմանդամություն ունեցող անձինք:

Չնայած վերջին տարիներին տեղի և միջազգային կազմակերպությունների կողմից ներառական հասարակության ձևավորմանը նպաստելու քայլերին և ջանքերին, հաշմանդամություն ունեցող անձինք շարունակում են մնալ ամենախոցելի սոցիալական խումբը և անհաղթահարելի խոչընդոտների են բախվում իրենց իրավունքների իրականացման ճանապարհին:

Հանրային հեռարձակողի համար գերխնդիր է հասնել բոլոր խմբերին և անհատներին, լինի դա նրանց ուղղակի կարևոր արտադրանք հասցնելը, թե նրանց ներգրավմամբ ծրագրեր իրականացնելը: Հետևաբար, կարծում եմ, որ այս փաստաթղթի ստեղծումը շատ օգտակար կլինի նախ և առաջ հեռարձակողի կողմից այս ոլորտում ստանդարտը բարձրացնելու համար, միևնույն ժամանակ, մեր նպատակն է այս իրավասությունը չթողնել միայն մեր կազմակերպության մեջ և այն կիսել բոլոր շահագրգիռ կազմակերպություններին», – ասաց Թինաթին Բերձենիշվիլին:

Ըստ նախագծի խմբի անդամ Գիա Ջվարշեիշվիլիի, ողջունելի է, որ այս նախագիծը սկսում է Հանրային հեռարձակողը:

«Հաշմանդամություն ունեցող անձանց հաճախ անվանում են որպես ամենափոքրաթիվ փոքրամասնություն. Նրանք կազմում են աշխարհի բնակչության ավելի քան 10 տոկոսը: Այսպիսով, երբ մենք խոսում ենք հաշմանդամություն ունեցող անձանց վիճակի մասին, պետք է հիշել, որ խոսքը մեզանից յուրաքանչյուր յոթերորդի ոտնահարված, անտեսված հիմնարար իրավունքների մասին է:

ԶԼՄ-ների դերը էական է հավասարության գաղափարի իրականացման գործընթացում: ԶԼՄ-ների ներկայացուցիչներն են, ովքեր ամենամեծ պատասխանատվությունն ունեն նպաստել հասարակության իրազեկության բարձրացմանը, կեղծ կարծրատիպերի փոփոխությանը, ճշգրիտ, մարդու իրավունքների վրա հիմնված տեղեկատվության տարածմանը, Վրաստանում հաշմանդամություն ունեցող անձանց դժվարությունները համարժեք լուսաբանելուն:

Տրամաբանական և ողջունելի է, որ այս նախագիծը սկսում է Հանրային հեռարձակողը: Համագործակցության արդյունքում ստեղծված արտադրանքը ցանկացած լրատվամիջոցի կառաջարկի ճշգրիտ, օգտակար ուղեցույց հաշմանդամության ոլորտում և թույլ կտա նրանց թեմայի շուրջ աշխատելիս առաջնորդվել ճիշտ սկզբունքներով», – ասաց նախագծի անդամ Գիա Ջվարշեիշվիլին:

Ուղեցույցի ներկայացումից հետո նախատեսվում է դասընթացներ` ստեղծված փաստաթուղթը գործնականում ներդնելու համար: