Հանրային հեռարձակողը կոչ է անում միջազգային կազմակերպություններին, ուշադիր հետևել մի շարք քաղաքական սուբյեկտների հայտարարություններին և պաշտպանել ժողովրդավարական ինստիտուցիաները, խոսքի ազատությունը
Հանրային հեռարձակողը կոչ է անում միջազգային կազմակերպություններին, ուշադիր հետևել մի շարք քաղաքական սուբյեկտների հայտարարություններին և պաշտպանել ժողովրդավարական ինստիտուցիաները, խոսքի ազատությունը

Հանրային լրատվամիջոցների հիմնական գործառույթը անաչառ և հավասարակշռված տեղեկատվության տարածումն է, իրավական պարտավորությունների կատարումը և հանրային շահի պաշտպանությունը: Վրաստանի հանրային հեռարձակողի խմբագրական սկզբունքները հիմնված են եվրոպական հանրային լրատվամիջոցների գրեթե դարավոր փորձի վրա, այլ ոչ թե տարբեր քաղաքական շահերի խմբերի լոբբինգի վրա:

Հատկապես կարևոր է այն փաստը, որ անկախ հանրային հեռարձակողի, որպես ինստիտուտի դերն ու կարևորությունն արտացոլված է երկրի գերագույն օրենքում, Վրաստանի սահմանադրության մեջ:

«Եվրոպան պետք է պաշտպանի իր ազատ լրատվամիջոցները, եթե նա ուզում է պաշտպանել ժողովրդավարությունը»,- այսպես է ամփոփվել Եվրախորհրդարանի լսումները, թեմայով՝ անկախ հանրային ​​ծառայողների մամուլի կարևորությունը Եվրոպայում: Նշվում է նաև, որ «Եվրամիության համար առաջնային պետք է լինի ազատ լրատվամիջոցների և անկախ հանրային հեռարձակման պաշտպանությունը»:

Վրաստանի հանրային հեռարձակողի խմբագրական քաղաքականությունը համահունչ է երկրի եվրոպական ուղղուն, այդ պատճառով կասկածելի են մի շարք ընտրական սուբյեկտների հայտարարությունները, որոնք ընկալվում են որպես լրատվամիջոցների վրա հարձակման և լրագրողների վրա ճնշում գործադրելու փորձ:

Հանրային հեռարձակողը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, առանձնապես նախընտրական շրջանում, չափազանց զգույշ վերաբերվել հեռարձակողի խմբագրական անկախությանը:

Այն ժամանակ, երբ երկրում ստեղծված է բևեռացված միջավայր, ինչպես քաղաքական, այնպես էլ լրատվական ոլորտում, հանրային հեռարձակողը բացառություն է և պահպանում է չեզոք դիրք: Հաշվի առնելով այս հանգամանքները, հանրային հեռարձակողը արձագանքում է Վրաստանի առաջին ալիքի դեմ ուղղված նպատակային արշավին և անհրաժեշտ է համարում դիմել միջազգային կազմակերպություններին և հորդորել հետևել մի շարք քաղաքական սուբյեկտների գնահատականներին, նրանց հայտարարություններին և պաշտպանել ժողովրդավարական ինստիտուտները և խոսքի ազատությունը:

Այս բաց նամակն ուղարկվում է Վրաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, դեսպանատներին, Եվրոպական հեռարձակողների միությանը և ժողովրդական պաշտպանին:

Թողնել մեկնաբանություն