Հանրային դպրոցներում համընդհանուր գրանցումը անցել են մոտ 15 հազար առաջիդասարանցիներ
Հանրային դպրոցներում համընդհանուր գրանցումը անցել են մոտ 15 հազար առաջիդասարանցիներ

Առաջին դասարանցիների համընդհանուր գրանցումն ընթանում է առանց որևէ թերության, –  այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են կրթության նախարարությունում:

Գերատեսչության տվյալներով, մինչ այժմ գրանցվել է մոտ 15 000 աշակերտ, համընդհանուր գրանցման փուլում,  հանրային դպրոցներում թափուր էր 61 555 թափուր:

Առաջին դասարանցիների համընդհանուր էլեկտրոնային գրանցումն սկսվել է այսօր, առավոտյան 09:00-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը, փաստաթղթերի ներկայացումը հնարավոր կլինի հունիսի 8-ից 22-ը: Ծնողները հնարավորություն կունենան փաստաթղթերը ներկայացնել անձամբ կամ էլեկտրոնային ձևով, ինչպես կորոշի դպրոցը:

Առաջին դասարանցիների գրանցման առաջին փուլը տեղի է ունեցել այս տարվա մարտի 15-ից 26-ը և դպրոցներում գրանցվել են հատուկ կրթական կարիք ունեցող երեխաները:

Երկրորդ փուլում, ապրիլի 27-ից մայիսի 11-ը դպրոցներում գրանցվել են այն երեխաները, որոնց քույրերն ու եղբայրները հաճախում են նույն դպրոցը, որոնց ծնողը կամ խնամակալը այդ հանրային դպրոցի աշխատակից է, կամ որոնց ընտանիքում առաջին դասարան են գրանցվելու երկու կամ ավելի երեխաներ:

Կրթության նախարարության տվյալներով, առաջին փուլում գրանցվել է 472 երեխա, իսկ երկրորդ փուլում ՝ 21 998:

Թողնել մեկնաբանություն