Հանրապետական հիվանդանոցում բուժվում է կորոնավիրուսով վարակված 9 հիվանդ, նրանց վիճակը բավարար է
Հանրապետական հիվանդանոցում բուժվում է կորոնավիրուսով վարակված 9 հիվանդ, նրանց վիճակը բավարար է

Հանրապետական հիվանդանոցում այս պահին բուժվում է կորոնավիրուսով վարակված 9 հիվանդ:

Ըստ կլինիկայի տնօրեն Լևան Գոփոձեի, նրանց վիճակը բավարար է:

«Մեզ մոտ մնում է 9 հիվանդ, երեկ մի հիվանդ ապաքինվել է: Այս 9 հիվանդի առողջական վիճակը բավարար է: Բարեբախտաբար նրանցից ոչ մեկին անհրաժեշտ չէ վերակենդանացման միջոցառումներ և գտնվում են սովորական պալատում:

Բացի այդ, տենդի կենտրոնում գտնվում է 30 հիվանդ, նրանց վիճակը նույնպես բավարար է: Այսօր 10 հիվանդ հետազոտվելու է, այստեղից հինգը անցնում են կրկնակի թեստավորում: Ծանր հիվանդներ չունենք»,- ասել է Լևան Գոփոձեն:

Թողնել մեկնաբանություն