Հանրապետական ​​հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված հիվանդի վիճակը այս պահի դրությամբ կայուն է
Հանրապետական ​​հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված հիվանդի վիճակը այս պահի դրությամբ կայուն է

Հանրապետական ​​հիվանդանոցում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակված մեկ հիվանդ է բուժում ստանում:

Ըստ կլինիկայի տնօրեն Լևան Գոփոձեի, նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է, բայց վիճակը կայուն է:

«Ինչ վերաբերում է կլինիկայում գտնվող կորոնավիրուսով հիվանդին, ապա նրա վիճակը կայուն է, նա ունի երկկողմանի թոքաբորբ, բայց վիճակը չի բարդացել: Ունի թթվածնային կախվածություն, բայց արհեստական շնչառության պահանջ չունի », – ասաց Լևան Գոփոձեն:

Միևնույն ժամանակ, ըստ Գոփոձեի, բարելավվել է վերակենդանացման բաժանմունքում երկու հիվանդի վիճակը:

Այս հիվանդները կորոնավիրուսով վարակված չեն:

«Սրանք լուրջ հիվանդներ են, որոնց վիճակը շատ ավելի ծանր է, քան կորոնավիրուսով վարակված հիվանդինը: Նրանց շատ ավելի է օգնություն անհրաժեշտ: Նրանցից ոչ մեկի մոտ չի հաստատվել կորսնավիրուս, բայց բակտերիալ թոքաբորբը, որը ախտորոշվել է, երկու դեպքում էլ բավականին ծանր է ընթանում», – ավելացրեց Լևան Գոփոձեն: