Հանձնարարականներ Վրաստանի հանրային դպրոցների համար, որոնք պարտադիր է պահպանել
2020-2021 ուսումնական տարվա մեկնարկի վերաբերյալ Վրաստանի կրթության և առողջապահության նախարարությունները մշակել են հանձնարարականներ:
Ինչպես ասվել է կրթության նախարարությունում անցկացված մամլո ասուլիսին, 2084 հանրային դպրոցում նոր ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 15-ին և դպրոցները պետք է պաշտպանեն հետևյալ հանձնարարականները.
Աշակերտների միջև պահպանել 1 մետր հեռավորություն
Շենք մուտք գործող ցանկացած անձի համար պարտադիր է կրել շնչադիմակ, բացառությամբ աշակերտի
Շենք մուտք գործող ցանկացած անձ պետք է անցնի ախտահանիչ լուծույթով ներծծված գորգով, անցնի ջերամաչափում և ձեռքի ախտահանում
Դպրոցներում պետք է լինի շնչադիմակների պահեստ
Սանիտարական հանգույցի մշակում յուրաքանչյուր դասամիջոցին
Հերթափոխների միջև կես ժամ ընդմիջում, դասասենյակների սանիտարական մաքրում և օդափոխում
Ջերմություն կամ շնչառական խնդիրներ ունեցող աշակերտների համար ժամանակավոր մեկուսացման սենյակի հատկացում
Սենյակների օդափոխում դասաժամերի միջև դասամիջոցներին
Հաճախ շոշափելիք մակերևույթների սանիտական մշակում
Դպրոցի ընդհանուր շահագործման տարածքում (այդ թվում, միջանցք, ուսուցչանոց և այլն) գտնվող ցանկացած անձ (բացառությամբ աշակերտների) պետք է կրի շնչադիմակ, այդ թվում, դասամիջոցին:
Ուսումնական գործընթացը ծրագրելիս դպրոցները հնարավորություն կունենան.
Սահմանել դասաժամի տևողությունը (առնվազն 30 րոպե)
Սահմանել դասաժամի մեկնարկի գործընթացն ըստ դասարանների (08:30, 08:45, 09:00):
Դպրոցներն իրենց անվտանգությունը և ենթակառուցվածքը հաշվի առնելով, կարող են ներդնել ուսման իրենց («հիբրիդային մոդել», այսինքն՝ ուսուցում ինչպես դասասենյակներում, այնպես էլ՝ հեռավար) մոդելը:
Կրթության նախարարությունը դպրոցի տարածքում դասերի անցկացումը պարտադիր է սահմանել I-IV դասարանի աշակերտների համար:
Դպրոցի վարչության կողմից, անհրաժեշտության դեպքում, խառը մոդել ներդնելիս, V-VI դասարաններում հեռավար ուսումը հնարավոր է շաբաթը առավելագույն մեկ օր, VII – XI դասարանի աշակերտների համար առավելագույնը երկու օր, իսկ XII դասարանցիների համար՝ առավելագույնը երեք օր: Ուսուցման խառը մոդել ներդնելու դեպքում այն պետք է համաձայնեցված լինի Վրաստանի ԿԳ նախարարության հետ:
Հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կսկսվի սեպտեմբերի 15-ին: