Հանձնարարականներ բնակարանների և ապարտամենտների սեփականատերերի համար
Հանձնարարականներ բնակարանների և ապարտամենտների սեփականատերերի համար

Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը մշակել է բնակարանների և ապարտամենտների սեփականատերերի համար հանձնարարականներ:

Երաշխավորվում է կանխարգելիչ միջոցառումների մասին տեղեկությունը տեղադրել տեսանելի վայրում, հյուրի կողմից օգտագործված հիգիենիկ թափոնների համար տրամադրել փակ աղբարկղ, որում պետք է տեղադրված լինի մեկանգամյա օգտագործման պարկ, հյուրի հեռանալուց հետո իրականացնել հետևյալ գործընթացները. Ախտահանում, 4-ժամյա օդափոխություն, մաքրում, կարգավորում:

Հավաքելու ժամանակ օգտագործել անձնական հնարավորություններ, մինչ սկսելը և հավաքելուց հետո ձեռքերը լվալ օճառով առնվազն 20 վարյակի ընթացքում կամ մաքրել 70 տոկոսանոց ալկոհոլ պարունակող լուծույթով:

Հաճախակի շոշափվող մակերեսների և աղտոտված տարածքների պարբերաբար մաքրում-ախտահանում, փափուկ կահույքի և հատակի մաքրում հատուկ հնարավորություններով, փոշեկուլը մաքրել ախտահանիչ միջոցներով:

Օգտագործված սպիտակեղենի և սրբիչների համար պետք է հատկացվի հատուկ պարկ: Դրանք հատակին հավաքել և առանց փաթեթավորման տեղափոխելը շատ ռիսկային է:

Հյուրին ընդունելու և ճանապարհելու դեպքում լավ կլիներ մշակել հեռավար համակարգ:

Նշված կարգավորումները, միջազգային չափորոշիչների նախատեսմամբ, մշակվել են առողջապահության նախարարության և զբոսաշրջության ազգային վարչության կողմից: