Համոզված ենք, որ Վրացական երազանքի աջակցությամբ Սալոմե Զուրաբիշվիլին կհաղթի հենց առաջին փուլում. Իրակլի Կոբախիձե
Համոզված ենք, որ Վրացական երազանքի աջակցությամբ Սալոմե Զուրաբիշվիլին կհաղթի հենց առաջին փուլում. Իրակլի Կոբախիձե

Սալոմե Զուրաբիշվիլին իր իրավասությունները կատարելու է, ոչ թե քաղաքական կուսակցությունների հետաքրքրությունների պաշտպանությամբ, այլ հենվելու է երկրի և հասարակության հետաքրքրությունների վրա,-այս հայտարարությունը արել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, քաղխորհրդի ավարտից հետո կայացած ասուլիսի ժամանակ:

Կոբախիձեի հայտարարությամբ, նա կարող է դառնալ Վրաստանի պատմությունում առաջին վերկուսակցական նախագահ:

Կոբախիձեն գտնում է, որ Վրացական երազանքի աջակցությամբ Սալոմե Զուրաբիշվիլին կհաղթի հենց առաջին փուլում:

«Սալոմե Զուրաբիշվիլիի մեջքին մեծ քաղաքական փորձ է, ինչպես նաև դիվանագիտական փորձ: Նա կարող է դառնալ Վրաստանի պատմությունում առաջին վերկուսակցական նախագահ: Գտնում ենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին կարող է ներդնել նոր ավանդույթ սահմանադրական համակարգում: Նա իր իրավասությունները կատարելու է, ոչ թե քաղաքական կուսակցությունների հետաքրքրությունների պաշտպանությամբ, այլ հենվելու է երկրի և հասարակության հետաքրքրությունների վրա: Կոչ եմ անում հասարակությանը աջակցել տիկին Սալոմե Զուրաբիշվիլիին»,-հայտարարել է Իրակլի Կոբախիձեն