Համոզված եմ, տրանսպորտային միջանցքի ստեղծմանը կներգրավվեն նաև մեր հարևան պետությունները. Իլհամ Ալիև
Համոզված եմ, տրանսպորտային միջանցքի ստեղծմանը կներգրավվեն նաև մեր հարևան պետությունները. Իլհամ Ալիև

Համոզված եմ, որ մեր հարևան երկրները ներգրավված կլինեն տրանսպորտային միջանցքների ստեղծման գործում,- այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Մոսկվայում, Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում:

«Տրանսպորտային հաղորդակցությունների բացումը բխում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի շահերից: Ինչպես նաև մեր հարևան պետությունների շահերից: Համոզված եմ, որ մեր հարևան երկրները նույնպես ակտիվորեն մասնակցելու են տրանսպորտային միջանցքների ստեղծմանը և տրանսպորտային զարկերակների ստեղծմանը մեր տարածաշրջանում: Մենք պետք է շարունակենք ձգտել գտնել ոլորտներ, որոնք մեզ արագ արդյունք կտան և կկենտրոնանան արդյունքների վրա», – ասել է Ալիևը:

Նրա խոսքով, 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի կետերի մեծ մասն արդեն կատարվել են: Իլհամ Ալիևի խոսքով, Կրեմլում կայացած հանդիպումը կարևոր էր տարածաշրջանի կայուն զարգացման համար:

«Հրադադարից երկու ամիս է անցել: Այն փաստը, որ նոյեմբերի 9-ին հրադադարի համաձայնագիրը ստորագրած առաջնորդները հավաքվել են Մոսկվայում, վկայում է այն մասին, որ մենք կենտրոնացած ենք արդյունքի վրա: Սա մեզ հույս է տալիս, որ, ինչպես ժամանակին ասել է Վլադիմիր Պուտինը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է մնա անցյալում: Մենք պետք է մտածենք ապագայի մասին: Եկեք մտածենք, թե ինչպես միասին ապրենք»,- ասել է Ալիևը: