Համոզված եմ, որ Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարությամբ մեզ կհաջողվի համախմբել հասարակությանը, նոր տեսլականների և գաղափարների իրականացման համար
Համոզված եմ, որ Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարությամբ մեզ կհաջողվի համախմբել հասարակությանը, նոր տեսլականների և գաղափարների իրականացման համար

Համոզված եմ, որ Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարությամբ մեզ կհաջողվի համախմբել հասարակությանը, նոր տեսլականների և գաղափարների իրականացման համար: Համոզված եմ, որ այսօրվա փոփոխությունները լինելու են հզոր իմպուլս, Վրաստանում կուսակցական և քաղաքական կյանքը նոր փուլ տեղափոխելու համար,-այս մասին մայրաքաղաքի քաղաքապետ, Կախա Կալաձեն հայտարարել է Մթածմինդայում, «Անդերվիլ» ակումբում, «Վրացական երազանք»-ի համագումարին խոսքով ելույթ ունենալու ժամանակ:

Ինչպես նշել է Կալաձեն, այսօր տեղի է ունենում «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» քաղաքական միավորման հինգերրորդ համագումարը, որի ընթացքում ընտրվել են կուսակցության նախագահը և քաղխորհրդի անդամները:

Նրա խոսքերով, Բիձինա Իվանիշվիլիի կողմից հիմնված քաղաքական միավորման շուրջ համախմբվել էին ոչժողովրդավարական ռեժիմի դեմ պայքարող քաղաքացիներ:

«Ընտրությունների ճանապարհով փոխարինել ենք սեփական ժողովրդի դեմ ուղղված, օրենքի վրա բռնություն իրականացնող իշխանությանը, իշխանությամբ, որի հիմնական արժեքը մարդն է և հայրենիքի հանդեպ սերը: Մեր կուսակցությունը Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ երկիրը վերադարձրել է ժողովրդավարության և եվրոպական արժեքների իրավական գերակայության ճանապարհին»,-նշել է Կալաձեն:

Կախա Կալաձեի խոսքերով, մինչ կուսակցության հինգերրորդ համագումարը ընկած չորս տարիներին, իրականացվել են կարևորագույն բարեփոխումներ: