Համերաշխության հետազոտության շրջանակներում Վրաստանում Կովիդ 19-ի բուժման համար «Պլաքվենիլ»-ի օգտագործումը ժամանակավորապես դադարեցվել է
Համերաշխության հետազոտության շրջանակներում Վրաստանում Կովիդ 19-ի բուժման համար «Պլաքվենիլ»-ի օգտագործումը ժամանակավորապես դադարեցվել է

Վրաստանում Կովիդ 19-ի բուժման համար «Պլաքվենիլ»-ի օգտագործումը ժամանակավորապես դադարեցվել է:

Նշված որոշումնընդունվել է այսօր Առողջապահության նախարարությունում կայացած կլինիկական խմբի հանդիպման ժամանակ:

Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր ուղեցույցները, ըստ որոնց, համերաշխության ուսումնասիրության շրջանակներում կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցրել է «Պլաքվենիլ»-ի օգտագործումը:

Առողջապահության փոխնախարարի Թամար Գաբունիայի խոսքով, Վրաստանը, որպես Համերաշխության հետազոտությանը մասնակցող երկրներից մեկը, կիսում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունը և, հետևաբար, կասեցնում է «Պլաքվենիլ»-ի օգտագործումը:

Նրա խոսքով, Վրաստանում «Պլաքվենիլ»-ի օգտագործումը միշտ էլ եղել է կողմնակի ազդեցությունների համար մոնիթորինգի ինտենսիվ ռեժիմով:

Հաջորդ շաբաթ նախարարությունը կհաստատի բուժման նոր ուղեցույցը:

 

Հեղինակ՝  Անժելլա Սարոյան

Թողնել մեկնաբանություն