Համընդհանուր առողջապահության բարեփոխում

Վրաստանի առողջապահության նախարարության սահմանած համընդհանուր առողջապահական ապահովագության ծրագրի փոփոխությունների պատճառով բժշկական հաստատությունների մի մասը դադարեցրել է վիրահատությունները: Նոյեմբերի 21-ից վերակենդանացման և սրտաբանական ուղղություններոնվ գործող փաթեթի արդյունքում  կլինիկաներն ընդունել են ծանր առողջական վիճակ ունեցող քաղաքացիներինԲժիշկները չեն բացառում այն, որ բժշկական ծառայությունների վճարման ամբողջական փաթեթը չլուծարելու դեպքում հնարավոր է հաստատությունների մի մասը փակվի: Բուժոլորտի աշխատակիցները սպասում են վարչապետի հետ հանդիպմանը: Հանդիպման օրակարգում պիտի քննարվի փաթեթի ակտիվության պահպանման կամ լուծարման հարցը: Ըստ ոլորտի աշխատակիցների ամբողջական փաթեթը թողնելու պարագայում բուժծառայությունների որակը կնվազի: