Համբուրգում նացիստական հին բունկերը շքեղ հյուրանոցի կվերածվի
Համբուրգում նացիստական հին բունկերը շքեղ հյուրանոցի կվերածվի

Համբուրգում նացիստական նախկին ​​բունկերում բացվելու է շքեղ հյուրանոց: Այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները:

Իսպանական ընկերության ծրագրերով,  հյուրանոցում կլին 136 սենյակ, բար, ռեստորաններ և զվարճանքի տարբեր օբյեկտներ:

Սակայն հյուրանոցի հիմնական տեսարանը կլինի նրա ձևը: Ինչպես հայտնի է, բունկերի տանիքին կառուցված հյուրանոցը ունենալու է բուրգի ձև, որը շրջապատված է լինելու կախովի այգիներով:

Բունկերի վրա կառուցված հյուրանոցի մեկ այլ հմայքը կլինի այնտեղից բացվող տեսարանը: Հյուրանոցի հետ մեկտեղ իսպանական ընկերությունը նացիստական ​​ռեժիմի կողմից և երկրորդ աշխարհամարտում սպանված մարդկանց հիշատակը հարգելու համար բացելու է հուշահամալիր:

Հյուրանոցի տարածքում գտնվող հուշահամալիրը և այգին կարող են դիտել բոլոր ցանկացողները:

Հյուրանոցի շինարարությունը կավարտվի 2021 թվականի համար:

Ըստ պատմական աղբյուրների, բունկերները կառուցվել է  1942-ին ՝ ընդամենը 300 օրվա ընթացքում, հազարավոր հարկադիր աշխատողների կողմից: Բունկերի պատերի հաստությունը հասնում է 3,5 մետրի: Շենքում կարող է տեղավորվել 18,000 մարդ:

Երկրորդ աշխարհամարտից հետո, իշխանությունները որոշել են չքանդել բունկերը, քանզի այն քանդելու դեպքում հնարավոր է լուրջ վնասվեին հարևանությունում գտնվող շինությունները:

Նացիստական ​​ռեժիմի պարտությունից հետո բունկերում տեղակայված էր հեռուստատեսություններից մեկը և ռադիոկայան: Ներկայումս բունկերը ծառայում է արվեստին: Շենքում գործում է գիշերային ակումբ, երաժշտական ​​խանութ և ստեղծագործական տարածք երաժիշտների և նկարիչների համար: