Համայն Վրաստանին շնորհավորում եմ անկախության օրվա առթիվ, որը սերունդների պայքարի ձեռքբերումն է, նրա համար պետք է հոգ տանի յուրաքանչյուր քաղաքացի. Իլիա երկրորդ
Համայն Վրաստանին շնորհավորում եմ անկախության օրվա առթիվ, որը սերունդների պայքարի ձեռքբերումն է, նրա համար պետք է հոգ տանի յուրաքանչյուր քաղաքացի. Իլիա երկրորդ

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը  քաղաքացիներին շնորհավորում է Վրաստանի Անկախության օրվա առթիվ:

«Ես շնորհավորում եմ համայն Վրաստանին Անկախության օրվա առթիվ: Այս օրը մեր ազգի որոշիչ, ամենակարևոր օրն է: Դա սերունդների պայքարի արդյունք է, յուրաքանչյուր քաղաքացի պետք է հոգ տանի դրա մասին և իր աղյուսները դնի երկրի վերակառուցման համար:

Աստված օրհնի և հիշի Վրաստանի անկախության համար պայքարողներին:

Թող Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր ձգտում են հայրենիքի բարեկեցությանը», – ասված է Պատրիարքի շնորհավորական ուղերձում: