Համավարակի պայմաններում ռեստորանների և այլ սննդի օբյեկտների համար կնվազի մաքրման վճարը
Համավարակի պայմաններում ռեստորանների և այլ սննդի օբյեկտների համար կնվազի մաքրման վճարը

Համավարակի պատճառով սահմանված սահմանափակումների պայմաններում, այլ տնտեսական սուբյեկտների հետ մեկտեղ, սննդի օբյեկտները նույնպես կօգտվեն որոշակի առավելություններից,- այս մասին մունիցիպալիտետի կառավարության այսօրվա նիստում, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Ինչպես նա նշել է, ռեստորանները և այլ սննդի օբյեկտները սնունդ են մատուցում տեղում կամ իրականացնում են առաքման ծառայություն և չեն կարող հյուրեր ընդունել: Ըստ այդմ, այս ժամանակահատվածում նրանց համար մաքրման վճարը կլինի հրուշակեղենի օբյեկտների համար սահմանված վճարի չափսով, որը ութ անգամ պակաս է:

«Ինչ վերաբերում է այն օբյեկտներին, որոնք ընդհանրապես չեն գործում, կարող են դիմել «Թբիլսերվիս գրուպին» և այս ընթացքում մաքրման վճարն ամբողջությամբ կհանվի», – հայտարարել է Կախա Կալաձեն:

Թբիլիսիի քաղաքապետի հայտարարությամբ, որոշակի արտոնություններ կվերաբերվեն նաև մունիցիպալիտետի տարածքում գտնվող կրպակներին: