Համավարակի և զբոսաշրջության հարցերով Մարիամ Քվրիվիշվիլին խոսել է Սի Էն Էնի հետ
Համավարակի և զբոսաշրջության հարցերով Մարիամ Քվրիվիշվիլին խոսել է Սի Էն Էնի հետ

Վրաստանը բոլորին ցույց տվեց հաջող օրինակ, թե ինչպես պետք է պայքարել համավարակի դեմ: Դա պետք է լինի ապացույց, երաշխիք բոլոր ճանապարհորդների և մեր քաղաքացիների համար: Մենք կրկին շատ զգոն կլինենք, որպեսզի բոլորին հավասարապես պաշտպանենք,- այս մասին Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար, Մարիամ Քվրիվիշվիլին հայտարարել է «Սի Էն Էնի» եթերում:

Ինչպես նշել է Քվրիվիշվիլին, զբոսաշրջությունը Վրաստանի տնտեսության նշանակալից մասն է:

«Միայն 2019 թվականին Վրաստանում, որի բնակչությունը 3,7 միլիոն է, մենք կարողացանք հյուրընկալել ավելի քան ինը միլիոն զբոսաշրջիկի: Վրաստանի խնդիրն է լինել անվտանգ, և մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի մեր երկիրը ապահով լինի այսօր և ապագայում»,- ասել է Քվրիվիշվիլին:

Նրա խոսքով, Վրաստանի կառավարությունն ուժի մեջ է պահում հանրային տարածքում անվտանգության նորմերը, ինչպես նաև  առողջապահական արձանագրությունները:

Թողնել մեկնաբանություն