Համավարակի երկրորդ տարին հնարավոր է լինի ավելի դժվար, քան առաջինը. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն
Համավարակի երկրորդ տարին հնարավոր է լինի ավելի դժվար, քան առաջինը. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում հայտարարում են, որ համավարակի երկրորդ տարին կարող է նույնիսկ ավելի բարդ լինել, քան առաջինը: Այս հայտարարությունն արել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների վարչության պետ, Մայք Ռայանը:

Նրա խոսքով, անհրաժեշտ է ուսումնասիրել բոլոր երկրների օրինակը և մշակել համակցված մոտեցում, վարակի դեմ պայքարը հեշտացնելու համար:

«Համավարակի երկրորդ տարին կարող է նույնիսկ ավելի բարդ լինել, քան առաջինը, հաշվի առնելով վարակի փոխանցման դինամիկան և որոշ գործոններ, որոնք մենք տեսնում ենք: Այսպիսով, մենք պետք է կենտրոնանանք դրական կողմի վրա, պետք է նայենք այն գործոններին, որոնք աշխատել են յուրաքանչյուր երկրում և արդյունք տվել: Հետագայում մենք պետք է այս գիտելիքները փոխանցենք ուրիշներին: Մենք պետք է գտնենք լավագույն համադրությունը: Շատ երկրներում իրավիճակը վատթարացել է արձակուրդներից հետո: Այս երկրներն իրենք տեղյակ են այդ մասին և այժմ ստեղծում են հիվանդների խնամքի համակարգ, քանի որ ավելի շատ դեպքեր նշանակում են, որ ավելի շատ հիվանդներ պետք է հոսպիտալացվեն»,- հայտարարել է Ռայանը:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների հանձնաժողովն այսօր անց է կացնելու հերթական նիստը, որի ընթացքում փորձագետները կքննարկեն «կովիդ19»-ի հարցը և հանդես կգան հանձնարարականներով: Նման հանդիպում համավարակի ընթացքում անց է կացվում վեցերրորդ անգամ: