Համավարակը կանցնի, կհաղթենք վարակին, սակայն ժողովրդավարական ընտրություններին կատարված ընտրությունը մեր երկրի ժողովրդավարական զարգացման հիմքն է. Գիորգի Գախարիա
Համավարակը կանցնի, կհաղթենք վարակին, սակայն ժողովրդավարական ընտրություններին կատարված ընտրությունը մեր երկրի ժողովրդավարական զարգացման հիմքն է. Գիորգի Գախարիա

«Ես կցանկանայի ասել մեր քաղաքացիներին, որ որոշ առևտրի կենտրոններ այցելելը կարող է շատ ավելի ռիսկային լինել, քան ընտրատեղամասում քվեարկելը»,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է միջգերատեսչական խորհրդի նիստում:

Կառավարության ղեկավարը կոչ է արել քաղաքացիներին հոկտեմբերի 31-ին կատարել իրենց ընտրությունը, քանի որ, ըստ վարչապետի, դա յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունն է երկրի ապագայի առաջ:

«Ես կցանկանայի ասել մեր քաղաքացիներին, որ որոշ առևտրի կենտրոններ այցելելը կարող է շատ ավելի ռիսկային լինել, քան ընտրատեղամասում քվեարկելը: Այսպիսով, մենք բոլորս պետք է մեր ընտրությունը կատարենք հոկտեմբերի 31-ին: Սա է մեր, յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը մեր երկրի ապագայի առջև»,- ասել է Գիորգի Գախարիան:

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, համավարակաբանների հանձնարարականների համաձայն, բոլոր ընտրատեղամասերում պաշտպանվելու են կանոնակարգերը:

«Մեզ առջևում սպասվում է երկրում ամենակարևոր ընտրություններից մեկը: Վրաստանի կառավարությունը, ինչպես նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովը արել են ամեն բան, որ մեր քաղաքացու քվեարկելու իրավունքը լիովին կատարվի և այսօր մենք բոլորս կարող ենք կոչ անել մեր քաղաքացիներին, որ նրանք գնան ընտրությունների: Համավարակը կանցնի, կհաղթենք վարակին, սակայն ժողովրդավարական ընտրություններին կատարված ընտրությունը մեր երկրի ժողովրդավարական զարգացման հիմքն է: Յուրաքանչյուր ընտրատեղամասում պաշտպանված կլինեն բոլոր կանոնակարգերը, որոնք առաջարկվել են համավարակաբանների կողմից», – հայտարարել է Գիորգի Գախարիան: