Համաճարակի մեկնարկից ի վեր կորոնավիրուսը դարձել է ամբողջ աշխարհում ավելի քան երեք միլիոն մարդու մահվան պատճառ
Համաճարակի մեկնարկից ի վեր կորոնավիրուսը դարձել է ամբողջ աշխարհում ավելի քան երեք միլիոն մարդու մահվան պատճառ

Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի, համաճարակի սկսվելուց ի վեր կորոնավիրուսը դարձել է ամբողջ աշխարհում ավելի քան երեք միլիոն մարդու մահվան պատճառ:

Բացի այդ, համաճարակի ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 140 միլիոնի: 119 միլիոն կորոնավարակակիր կարողացել է հաղթահարել վիրուսը:

Կորոնավիրուսի դեպքերի թվով ԱՄՆ-ը շարունակում է մնալ առաջին տեղում, երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ վերջին օրվա ընթացքում արձանագրվել է ավելի քան 234 հազար նոր դեպք, ինչը ռեկորդային թիվ է այս երկրի համար: Բարդ իրավիճակը կրկին Բրազիլիայում: Ֆրանսիան վիրուսով վարակվածների թվով չորրորդ տեղում է, իսկ Ռուսաստանը՝ հինգերորդ:

Ինչ վերաբերում է Վրաստանի հարևաններին, վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում վարակի 870 նոր դեպք է գրանցվել, 33 մարդ մահացել է: Վերջին մեկ օրում Ադրբեջանում գրանցվել է վարակի 2 163 դեպք, 32 մարդ մահացել է: Թուրքիայում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուս է հաստատել 63 հազար մարդու, 289 վարակակիր մահացել է: Համաճարակաբանական իրավիճակի սրման պատճառով Թուրքիայում խստացվել են սահմանափակումները:

Թողնել մեկնաբանություն