Համաճարակի և վիրուսի սպառնալիքի առկայության դեպքում դատական ​​լսումները հնարավոր է անցկացվեն հեռակա կարգով
Համաճարակի և վիրուսի սպառնալիքի առկայության դեպքում դատական ​​լսումները հնարավոր է անցկացվեն հեռակա կարգով

Համաճարակի վտանգի և հանրության առողջության համար հատկապես վտանգավոր սպառնալիքի առկայության դեպքում քրեական օրենսդրությամբ նախատեսված դատական ​​լսումները հնարավոր է անցկացվեն հեռակա կարգով:

Համապատասխան փոփոխությունները ներառված են «Քրեական դատավարության օրենսգրքում», որը նախաձեռնել են խորհրդարանական մեծամասնության անդամներ՝ Դիմիտրի Խունդաձեն, Իլիա Նակաշիձեն, Վլադիմեր Կախաձեն, Զուրաբ Խաչիձեն, Կոբա Նակաիձեն և Դիմիտրի Մխեիձեն:

Օրինագծով սահմանվում է, որ այս ձևով նիստը իրագործելու դեպքում, ոչ մի մասնակից իրավունք չի ունենա հրաժարվել հեռակա կարգով նիստին մասնակցելուց: