«Համաշխարհային վազք»-ի կապակցությամբ Կախեթիում որոշ հատվածներում սահմանափակվելու է ավտոտրանսպորտի տեղաշարժը
«Համաշխարհային վազք»-ի կապակցությամբ Կախեթիում որոշ հատվածներում սահմանափակվելու է ավտոտրանսպորտի տեղաշարժը

«Համաշխարհային վազք» միջազգային մարաթոնի կապակցությամբ, մայիսի 6-ին Կախեթիում, որոշ հատվածներում սահմանափակվելու է ավտոտրանսպորտի տեղաշարժը,-այս մասին նշված է ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

«Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ «Համաշխարհային վազք» միջազգային մարաթոնի կապակցությամբ, սույն թվականի մայիսի 6-ին Կախեթիում, Լոպոտայի ոլորանից մինչև Կավկասիոնիի լեռնաշղթան, առավոտյան ժամը 10:00-ից մինչև 19:00-ն, սահմանափակվելու է երթևեկությունը՝ Թելավի-Շաքրիանի ավտոմոբիլային ճանապարհին, մինչև Ալազանի գետի վրա գտնվող կամուրջը

Բոլոր տեսակի տրանսպորտի տեղաշարժը սահմանափակվելու է նաև՝ Թիանեթի-Ախմետա-Փշավելի-Ղվարելի-Նինիգորի ճանապարհի՝ 69-րդ կմ.-ից մինչև 118 կմ. հատվածում: Ավտոմոբիլները կարող են երթևեկել շրջանցող՝ Գուրջաանի-Ափենի-Կաբալի հատվածով:

Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանությունը մարաթոնի մասնակիցների և հյուրերի համար միջոցառման մեկնարկի վայրում բացել է հատուկ ավտոկայանատեղիներ»,-ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ: