«Համաշխարհային տնտեսական ազատության» վարկանիշում Վրաստանը համաշխարհային առաջատարների տասնյակում զբաղեցրել է 8-րդ տեղը
«Համաշխարհային տնտեսական ազատության» վարկանիշում Վրաստանը համաշխարհային առաջատարների տասնյակում զբաղեցրել է 8-րդ տեղը

2020 թվականին Վրաստանը կրկին առաջընթաց է գրանցել «Համաշխարհային տնտեսական ազատության» վարկանիշում և աշխարհի առաջատար տասնյակում զբաղեցրել է ութերրորդ տեղը:

Fraser institute-ի 2020 թվականի «Համաշխարհային տնտեսական ազատություն» վարկանիշում Վրաստանը 8,8 միավորով լավագույն տասնյակում զբաղեցրել է 8-րդ տեղը: Այս մասին հաղորդում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:

Նրանց խոսքով, 2019 թվականին Վրաստանը այդ ցուցակում զբաղեցնում էր 9-րդ տեղը:

«Համաշխարհային տնտեսական ազատություն» վարկանիշը երկրներին գնահատում է հինգ հիմնական ուղղություններով: