Համաշխարհային պատրիարքարանի պատվիրակությունը հանդիպում է Իլիա Երկրորդին
Համաշխարհային պատրիարքարանի պատվիրակությունը հանդիպում է Իլիա Երկրորդին

Համաշխարհային պատրիարքարանի պատվիրակությունը հանդիպում է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդին:

Պատվիրակությունը պատրիարաքն է ժամանել րոպեներ առաջ:

Ինչպես հայտարարել է Վրաստանի պատրիարքարանի մամլո կենտրոնի ղեկավար Անդրիա Ջաղմաիձեն, հանդիպման նախաձեռնողը Կոստանդնուպոլիսն էր: Նրա խոսքով, Համաշխարհային պատրիարքարանի պատվիրակության հետ քննարկվելիք հիմնական թեման լինելու է Ուկրաինայի եկեղեցու ավտոկեֆալիայի հարցը: Դրա հետ մեկտեղ, նշել է, որ հանդիպմանը ներկա է գտնվելու նաև Սինոդի մի քանի անդամ:

Պատվիրակությունը Ֆրանսիայի միտրոպոլիտ Էմանուելի գլխավորությամբ Վրաստան է ժամանել երեկ: