Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը Ռուսաստանին չորս տարով արգելել է մասնակցել ամենակարևոր մարզական միջոցառումներին
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը Ռուսաստանին չորս տարով արգելել է մասնակցել ամենակարևոր մարզական միջոցառումներին

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) որոշում է ընդունել, որ Ռուսաստանի դաշնության ներկայացուցիչներին չորս տարով արգելի մասնակցել միջազգային կարևոր մրցումների: Դա նշանակում է, որ Ռուսաստանի դրոշը չի ծածանվելու 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերին և 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որն անց է կացվելու Քաթարում:

Ռուս մարզիկները, ովքեր կապացուցեն, որ կապ չունեն դոպինգ սկանդալի հետ հնարավորություն է տրվում մասնակցել մրցումներին, սակայն չեզոք դրոշով:

Նշված որոշումն ընդունվել է միաձայն, հակադոպինգային գործակալության այսօրվա նիստին:

Դրա հետ մեկտեղ, չորս տարվա ընթացքում Ռուսաստանի տարածքում չի անց կացվի ոչ մի կարևոր մրցում:

Պատժամիջոցները, բացի ռուս մարզիկների վերաբերել են նաև պաշտոնյաների:

Նշենք, որ համաշխարհային հակադոպինգային գործակալությունը կասկածում էր 298 ռուս մարզիկի, ինչպես նաև հայտարարում էին, որ ռուս պաշտոնյաները կեղծում էին փաստաթղթերը և չէին համագործակցում գործակալության հետ: