Համաշխարհային բասկետբոլի լեգենդ Դիրկ Նովիցկին Վրաստանում է (տեսանյութ, ֆոտոշարք)

Դալաս «Մավերիքսի» վետերան կենտրոնական հարձակվողը հանդիպել է Զազա Փաչուլիայի ակադեմիայի սաների հետ և կիսվել սեփական փորձով:

Հանդիպումը ընթացել է հարց պատասխանի ռեժիմով և տևել է մոտ մեկ ժամ:

Դիրկ Նովիցկին առաջին եվրոպացի բասկետբոլիստն է, ով մասնակցել է բոլոր աստղերի հանդիպմանը: Նա Դալասի շարքերում խաղացել է 21 տարվա ընթացքում:

2007 թվականին Նովիցկին Ամերիկայի բասկետբոլային միության ամենաթանկարժեք խաղացողն էր: 2011 թվականին դարձել է Էն Բի Էյի չեմպիոն, որտեղ Մավերիքսը պարտության է մատնել Մայամի «Հիթին»:

Դիրկ Նովիցկին Վրաստան է ժամանել երկու օր առաջ, նա արդեն դիտել է Ղազբեգին և մեր երկրի այլ տեսարժան վայրերը: Գերմանացի մարզիկը Թբիլիսիում է գտնվում ընտանիքի հետ միասին:

 

Թողնել մեկնաբանություն